ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել հայ գերիների պաշտպանության գործով․ անուններ են նշվել

Աննա Կոստանյան 28.11.2020 - 16:52
28.11.2020 - 16:52 դիտում

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,
և
Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:

Մամլո հաղորդագրություն – 5
Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ…

Опубликовано Artak Zeynalyan Суббота, 28 ноября 2020 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ