Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի և կողաշրջվել. կան տուժածներ

Աննա Կոստանյան 12.07.2024 - 12:58
12.07.2024 - 12:58 դիտում

Հուլիսի 12-ի՝ ժամը 10:20-ի սահմաններում, 27-ամյա Գ. Խաչատրյանը իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ