Մեքենաներ են բախվել. բռնկված «ՎԱԶ 2106»-ի կրակը մարելուց հետո 2 մոխրացած դի է հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 25.09.2024 - 22:16
25.09.2024 - 22:16 դիտում

Սեպտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։

Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ