Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացի մասին

Աննա Կոստանյան 16.04.2025 - 15:18
16.04.2025 - 15:18 դիտում

Սահմանազատման գործընթացի շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք պատասխանին: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից՝ հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի ո՞ր մասում իրականացվեն: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասաց նա՝ չհամաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, թե իրավիճակը փակուղային է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ