Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար

Աննա Կոստանյան 8.08.2023 - 15:19
8.08.2023 - 15:19 դիտում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար: Այդ մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։

Նրա խոսքով՝ այս միջոցները հատկացվում են Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում:

Դիվանագետը նշել է, որ 2020 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան ականների սպառնալիքի դեմ պայքարելու համար Ադրբեջանին հատկացրել է մոտ 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգի աջակցություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ