Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել. մեկ անձ հոսպիտալացվել է

15.02.2025 - 16:49 դիտում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնեց, որ ՆԳՆ փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, պարզել է որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը մեկ անձ հոսպիտալացվել է: Հրշեջները սահմանազատել են տարածքը և շինությունը հոսանքազրկել են:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ