Մարտի 8-յան վիկտորինա Գյումրիում

9.03.2024 - 15:34 դիտում

Ի՞նչ սկզբնական անվամբ է հայտնի Մարտի 8-ը, ո՞րն է տոնին բնորոշ գույնը, երբվա՞նից է սկսել նշվել Մարտի 8-ը և այլն: Հարցեր կին անցորդներին, որոնք առավել հետաքրքրիր դարձրին տոնական տրամադրությունը: Գյումրիում վիկտորինան կազմակերպել էր «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը, «Հագի-կապի, արի՛ պայքարի» խորագրով: Մարդիկ, որոնք բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցին, ստացան նվեր Հասմիկ Սիմոնյանի և Արմինե Դանիելյանի «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցի աշխարհը» գիրքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ