Մանկատան աշխատակիցները փայտով ծեծել, խոշտանգել ու անարգել են սաներին. տեսանյութ

Հրաչ Սահակյան 22.09.2020 - 23:42
22.09.2020 - 23:42 դիտում

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:

Տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ