«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը

16.11.2024 - 23:02 դիտում

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն ավարտվեց․ այս տարվա հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը։

Հայաստանը ներկայացնող Լեոն այսօր հրաշալի ելույթ ունեցավ իր «Cosmic friend» երգով։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:

Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:

Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը և Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ հետաքրքրված է նաև ֆուտբոլով և ընթերցանությամբ: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել։

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ