Մահացել է Ալեքսանդր Շիրվինդտը

Աստղիկ Խաչատրյան 15.03.2024 - 21:43
15.03.2024 - 21:43 դիտում

Կյանքի 90-րդ տարում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, Սատիրայի թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Դերասանը մահացել է հիվանդանոցում:

Ալեքսանդր Շիրվինդտը ծնվել է 1934 թ. հուլիսի 19-ին: Հանդիսատեսին նա հայտնի է թատերական ներկայացումներում և ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմերում իր կերտած դերերով:

Դերասանական գործունեությունից զատ` Շիրվինդտը հայտնի է նաև իր ռեժիսորական և սցենարական աշխատանքներով:

Շիրվինդտը 2020 թ. վարակվել էր կորոնավիրուսով և հայտնվել հիվանդանոցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ