Մայիսի 21-ին Պակիստանի հարավ-արևմուտքում մահապարտ ահաբեկիչը դպրոցական ավտոբուս է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 երեխա, 38-ը՝ վիրավորվել:
Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնյան, հաղորդում է The Economic Times-ը։
Հարձակումը տեղի է ունեցել Խուզդարի շրջանում։
Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի վերցրել տեղի ունեցածի համար, թեև կասկածները էթնիկ բելուջ անջատողականների ուղղությամբ են, որոնք հաճախ են հարձակվում տարածաշրջանում անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց վրա։
Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նակվին դատապարտել է հարձակումը և մեղավորներին անվանել «գազաններ», որոնք ներման արժանի չեն։