Արդարադատության միջազգային դատարանը Բաքվին և Երևանին մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։
Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։
«Երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար: Այդ պահանջները մասամբ բավարարվել են»- ասված է հրապարակման մեջ։
Դրանից հետո երկու կողմերն էլ կասկածի տակ են դրել դատարանի իրավազորությունը, ինչի արդյունքում գործերի քննությունը, ըստ էության, կասեցվել է։ Մինչդեռ նոյեմբերի 12–ին դատարանը որոշել է, որ իրավասու է քննելու երկու հայցերը` բացառությամբ Ադրբեջանի պահանջների, որոնք վերաբերում են բնապահպանական վնասին և ենթադրյալ գործողություններին, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թ. սեպտեմբերի 15–ը՝ կողմերի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը: