Մակրոնն ու Սունակը Հիրոշիմայում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը

20.05.2023 - 15:50 դիտում

Հիրոշիմայում ընթացող Յոթի խմբի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննարկել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը:

«Ղեկավարները ողջունել են G7-ի ամուր համախմբվածությունը մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հավաքական մոտեցումը տնտեսական սպառնալիքին, որը գալիս է Չինաստանից»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սունակն ու Մակրոնը նաև ընդգծել էն առաջընթացը Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա անօրինական ներգաղթի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության խնդիրներին:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ