Մակրոնի ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հանդիպմանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել

3.12.2024 - 21:41 դիտում

Ֆրանսիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա: Էր-Ռիադի թագավորական պալատում Էմանուել Մակրոնին ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Նրանց հանդիպման շրջանակում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել: Կողմերը նաև պայմանավորել են ջանքեր գործադրել՝ նվազեցնելու Մերձավոր Արևելքում լարվածությունը, կոչ արել Լիբանանում նախագահի ընտրություններ անցկացնել:
Առաջնորդներն ընդգծել են Գազայում կարգավորման և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդներին վերադարձնելու կարևորությունը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ