Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային ստուգատեսի արդյունքներով Հայաստանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 11:45
20.12.2020 - 11:45 դիտում

Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային ստուգատեսի արդյունքներով (TIMSS 2019) Հայաստանն արձանագրել է տպավորիչ առաջընթաց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Այս ուսումնասիրությանը մասնակցել են Հայաստանի 150 դպրոցների 4-րդ դասարանի աշակերտներ: Մեր սովորողների գիտելիքները անցած չորս տարում բարելավվել են մաթեմատիկայի և բնական գիտություններում՝ համապատասխանաբար 17 և 22 միավորային կետով»,- տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ