Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) մահացել է, մյուս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ երեք տուժածի ձորից պատգարակով մոտեցրել են (մոտ 150 մ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։