Ճապոնիայում ստեղծվել է խելացի ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար

25.05.2025 - 12:33 դիտում

Ճապոնիայում ստեղծվել է ավտոմատ ֆոկուսով բարձր տեխնոլոգիական ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար: ViXion ընկերությունը ներկայացրել է ակնոցի երկրորդ սերունդը՝ ViXion01S-ը, որն ավտոմատ հարմարվում են օգտագործողի տեսողությանը, գրում է habr.com-ը:

Շարժիչով կառավարվող ոսպնյակները պահպանում են օպտիմալ ֆոկուսային հեռավորությունը՝ 5 սմ-ից մինչև «անսահմանություն», իսկ դիոպտրերի տիրույթը կազմում է −10-ից +10։

Ակնոցը կշռում է ընդամենը 55 գրամ շրջանակի հետ միասին: Այն լիցքավորվում է USB-C-ով և կարող է աշխատել մինչև 15 ժամ առանց հոսանքի միացման։ Նորույթի արժեքը կազմում է 500 ԱՄՆ դոլար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ