6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովի ափին՝ Իշիկավա պրեֆեկտուրայում, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։
Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ։ Ցնցումների առավելագույն ուժգնությունը եղել է 6+, Ճապոնիայում ընդունված 7 բալանոց սանդղակով։
Ըստ ղեկավարության՝ ափին հնարավոր է ջրի փոքր բարձրացում, սակայն ավերածությունների վտանգ չկա։