Ղարաբաղյան շարժումն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել. Փաշինյան

Աննա Կոստանյան 26.03.2025 - 18:17
26.03.2025 - 18:17 դիտում

Ես՝  որպես ՀՀ վարչապետ, արձանագրում եմ իմ դիրքորոշումը, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

«Ես դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել ՀՀ վարչապետ: Քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է, և ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը և կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չենք ունեցել, որ կարդանք և ինքնուրույն դա հասկանանք»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ