Ձյուդոյի զարգացման մեծ ծրագիր կրթօջախներում

Սամվել Աղանյան 20.08.2022 - 15:36
20.08.2022 - 15:36 դիտում

Ձյուդոն այն մենապայքարային օլիմպիական մարզաձեւն է Հայաստանում, որը գրեթե չունի միջազգային նվաճումներ: Տարիներ շարունակ մեր ձյուդոիստների համար երազանք է եղել ոչ միայն օլիմպիական որեւէ փայլի մեդալը, այլեւ անգամ օլիմպիական ուղեգիր նվաճելը: Հիմա իրավիճակը փոխվել է, ու կա համատեղ ծրագիր, որն իրականացնում են ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Գյումրու թիվ տասը դպրոցի փոքր մարզադահլիճում իր սաների հետ մարզումներ է անցկացնում Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարի հաղթող, սպորտի վարպետ Վոլոդյա Սարգսյանը:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ