Ձյան առատ տեղումներ 4 մարզերում. արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա

Աննա Կոստանյան 6.01.2025 - 11:22
6.01.2025 - 11:22 դիտում

Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ