Ձեռք է բերվել ԴՆԹ թեստերով նույնականացման երկրորդ հոսքագիծը. Փաշինյան

Աննա Կոստանյան 24.12.2020 - 13:31
24.12.2020 - 13:31 դիտում

Հայաստանի կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է, դա ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն է:

«Այդ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է ձեռք բերվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», – ասել է վարչապետը:

×

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ