Ապրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել է խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել է հրդեհի տարածում դեպի մոտակա անտառ։