Հրդեհ` ռեստորաններից մեկում

Աննա Կոստանյան 30.10.2024 - 10:12
30.10.2024 - 10:12 դիտում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի առանձնասենյակում՝ 8 քմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։36-ին։Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ