Հրդեհ Շիրակի մարզի Գետափ գյուղում

Աննա Կոստանյան 19.11.2020 - 14:28
19.11.2020 - 14:28 դիտում

Նոյեմբերի 18-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 17:57-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ)։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ