Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած

Աննա Կոստանյան 6.12.2024 - 11:54
6.12.2024 - 11:54 դիտում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած։

Դեպքի վայր է ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 75 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։40-ին, մարվել՝ 08։45-ին։ Մասամբ այրվել են Opel մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Գ.) սրահը և շարժիչի հատվածը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ