Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open Kaliber միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

1.12.2024 - 22:29 դիտում

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտվել է Polish Open Kaliber միջազգային մրցաշարը։

Տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն է դարձել Էլմիրա Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցել է 573 միավոր և 2-րդ տեղով անցել եզրափակիչ։

Եզրափակչում մեր մարզուհին 234,7 միավորով նվաճել է արծաթե մեդալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ