Վահան Տերյանի մանկության բակը, որ գտնվում է Ջավախքի Գանձա գյուղում, մարդաշատ է: Նշանավոր հայ պոետի կյանքի ու ստեղծագործության մի ամբողջ մշակութային ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցելու նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը խոստացավ ու նախաձեռնեց հայրենի գյուղում Տերյանի հուշատուն-թանգարանի վերականգնման ու վերանորոգման աշխատանքները: Հուշատունն արդեն իր հարկը բացել է այցելուների առջև: