Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

8.05.2025 - 11:13 դիտում

2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ մայիսի 8-ի նիստի չզեկուցվող նախագծերի ցանկում:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ