Հունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպք է արձանագրվել 39 հարկ վճարողի մոտ․ հրապարակվել է ցանկը

Աննա Կոստանյան 17.07.2024 - 12:30
17.07.2024 - 12:30 դիտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպք Է արձանագրվել ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36․750 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 13 դեպքով 13 հարկ վճարող տուգանվել է 27.500 մլն դրամով:

Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.5 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 61 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 15.250 մլն դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 13 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 39 հարկ վճարողների ցանկը կցվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ