Հունաստանը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցող զարգացումների հետ կապված

27.03.2022 - 15:17 դիտում

Հունաստանն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-ում արված հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին»,- նշված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ