Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 27.11.2024 - 20:20
27.11.2024 - 20:20 դիտում

Ռուսաստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիարժեք գործընկերության վերականգնման հույս ունի, կազմակերպության դռները բաց են Երևանի համար:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ ելնելով երկրների բարեկամական և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի և Երևանը ՀԱՊԿ-ում կվերադառնա լայնածավալ համագործակցությանը»,- ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելու հարցում։

Զախարովան նաև հույս է հայտնել, որ Հայաստանի գործընկերները կհաղթահարեն իրենց կասկածները և կվերսկսեն համատեղ աշխատանքը Ռուսաստանի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ