ԵՆԿ ՀԿ-ի հոբելյանական երեկոն մեկնարկեց ավանդական մրցանակաբաշխությամբ: Տարվա գործընկեր պետական կառույցի ներկայացուցիչ անվանակարգում էին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ ու Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարը: Հաջորդիվ տարվա գործընկեր մեդիա ներկայացուցիչ անվանակարգում պարգևատրվեցին կազմակերպության գործունեությունը տարբեր ժամանակներում բազմաթիվ անգամ լուսաբանած լրագրողները: Այս թվում էին նաև Ցայգ ՀԸ լրագրողները: ԵՆԿ ՀԿ-ն 16 տարեկան է և անցնող տարիներից յուրաքանչյուրը իրենք օգտագործել են կազմակերպությունը ավելի հզորացնելու և զարգացնելու ուղությամբ, ինչն էլ իր հերթին նպաստում է երիտասարդների կյանքի բարելավմանը,- նշում է ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: