Հնդկաստանի հիվանդանոցում բռնկված հրդեհից մահացել է 18 քովիդակիր

Գոհար Ստեփանյան 1.05.2021 - 21:17
1.05.2021 - 21:17 դիտում

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի՝ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցի պալատում հրդեհ է բռնկվել, որի հետևաքնով մահացել է 18 հիվանդ՝ փոխանցում է Euronews-ը:

Ողբերգական դեպքի հետևանքով տարբեր մարմնական աստիճանի վնասվածքներ է ստացել երեք տասնյակից ավելի մարդ, որոնց փրկել են հիվանդանոցի աշխատակիցներն ու հրշեջները: Տուժածների վիճակը կայուն է:

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային դեպքերի ֆոնին:

Հնդկաստանն ավելի քան 19 մլն վարակվածներով զիջում է միայն Միացյալ Նահանգներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ