Անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրներ արդեն չկան, այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ոստիկանությունից։
Պատասխանում մասնավորապես նշում են, որ խնդիրն արդեն իսկ լուծվել է, և ներկայումս ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումն ամբողջ ծավալով վերսկսվել է։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ քաղաքացիներն ահազանգում էին, որ անձնագրերի ժամկետները լրացել են, սակայն չեն երկարացնում և ասում են՝ սպասեք։ Բացի այդ, խնդիր կար նաև նոր անձնագրեր տրամադրելու հետ։
Ոստիկանությունից հայտնել էին, որ կորոնավիրուսով պայմանավորված մատակարարման խնդիր է առաջացել, սակայն թե մասնավորապես որն է խնդիրը, չէին մանրամասնել։