ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը

Աստղիկ Խաչատրյան 23.05.2021 - 12:27
23.05.2021 - 12:27 դիտում

Իրանական Parstoday.com կայքը տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ կապված:

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող…

Опубликовано Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն Воскресенье, 23 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ