ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով դեռևս հաստատված դիրքորոշում չունենք. «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր

Աննա Կոստանյան 25.01.2022 - 13:23
25.01.2022 - 13:23 դիտում

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, այս պահին մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելու ենք, թե չենք առաջադրելու: Սրա հետ կապված առաջիկայում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով»,- ասաց Աբրահամյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ