ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ հակառակորդի ապատեղեկատվություններին

Հրաչ Սահակյան 29.10.2020 - 20:52
29.10.2020 - 20:52 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ հակառակորդի ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Ինչպես տեղեկացրին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով հոկտեմբերի 29-ին տարածվել է տեղեկատվություն հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ