Հերոսներ՝ խաղաղության գույների մեջ

30.11.2021 - 16:53 դիտում

Շենքերի պատերը մեր երկրում դադարել են պարզապես շինություն լինելուց. դրանք հիշողություններ են՝ արժանապատիվ ապրել պարտադրող, ժպտացող դեմքերով: Իրականությունը վերափոխվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ հարազատի կորուստը վերաիմաստավորվեց հայրենիքի գաղափարի շուրջ, իսկ որպես սփոփանք մնացին լուսանկարները՝ բաժանելով կյանքը պատերազմից առաջի ու հետոյի: Գյումրեցի 25-ամյա Արման Մաթեւոսյանը Հայաստանում շուրջ 150 հերոսի է նկարել: Նախքան պատերազմը նկարում էր հայոց պատմության լավագույն դրվագները: Իր որմնանկարներում ու կտավներում հայրենիքն էր, հիմա կյանքը լիովին փոխվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ