Մանե Թանդիլյանը 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել, այժմ նա հետազոտություններ է անցնում, «Ազատությանն» ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
__
Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում է մարտի 1-ից, երկու օր առաջ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր: