Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

3.12.2024 - 19:43 դիտում

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն է հայտարարել:

Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը։

Այս քայլը պայմանավորված է ԿԺԴՀ-ի կողմնակիցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:

Գործակալության տվյալով՝ Հարավային Կորեայի նախագահը գիշերը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որից հետո հայտարարել է իշխանությունը կաթվածահար անելու սպառնալիքի մասին՝ իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու փորձերի պատճառով:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մուտքն արգելափակվել է: Հարավային Կորեայում ռազմական իրավիճակի հրամանատարը հայտարարել է երկրի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ