Հաստատվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, առողջացել է 2587 քաղաքացի

19.02.2022 - 11:53 դիտում

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1469  նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ