ՀԱՊԿ-ն պատրաստ Է դիմագրավել Աֆղանստանից եկող բոլոր հնարավոր սպառնալիքներին: Այդ մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, սեպտեմբերի 9-ին հայտնել Է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ ամբողջ աշխարհին անհանգստացնում Է, թե ինչպես Է զարգանալու իրադրությունն Աֆղանստանում եւ նրա շուրջ: Մենք բոլորս գիտենք, որ կան պետություններ, մեր կազմակերպության անդամներ, որոնք անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին… Ես կարծում եմ՝ մեր խնդիրն Է՝ պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման: Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ուղղվածությունն Է:
Մենք չենք մոռացել այն մասին, որ խնդիրներ գոյություն ունեն մեր պետությունների՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այնտեղ անկայուն Է: ՀԱՊԿ-ն պատրաստ Է դիմագրավելու բոլոր սպառնալիքներին»,-հայտարարել Է նա՝ հանդես գալով Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ժամանակ: Խոսելով անցկացված վարժանքների մասին՝ միավորված շտաբի պետն ընդգծել Է, որ դրանք անցել են հաջողությամբ եւ արժանի են բարձր գնահատականի:
«Ե՛վ ղեկավար մարմինները, ե՛ւ անձնակազմը ցուցաբերել են ուսուցողականության, կարգավորվածության բարձր մակարդակ, բոլորը ձգտել են դրսեւորել իրենց լավագույն որակները, եւ, ըստ իմ գնահատման, դա հաջողվել Է»,-ամփոփել Է Սիդորովը: ՀԱՊԿ-ի հաջորդ վարժանքները կանցկացվեն հոկտեմբերին, Տաջիկստանում՝ անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հայտնել Է Սիդորովը:
«Մենք, բացի արագ ծավալման հավաքական ուժերից, ունենք օպերատիվ հակազդման ուժեր. դա մեր կազմակերպության Էլ ավելի հզոր բաղկացուցիչ մասն Է: Հենց նրա հետ Էլ մենք հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնենք Տաջիկստանի զինափորձարաններում, անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: