ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության համար չվճարելու հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 31-ից հետո՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Դրանք բացառապես ընթացակարգային, կանոնադրական պահանջներ են։ Թե ինչ տեսանկյունից է այն դիտարկվելու՝ դա արդեն այլ հարց է։ Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան»,- ասել է դիվանագետը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններ ընթանո՞ւմ են Հայաստանում «Միր» համակարգի քարտերի սպասարկման վերսկսման շուրջ, Պանկինը պատասխանել է՝ հայկական բանկերը մտավախություններ ունեն՝ կապված երկրորդային պատժամիջոցների հետ:
«Չեմ կարող ասել՝ կան արդյոք նման բանակցություններ թե ոչ, ես դրանց չեմ մասնակցում»,- ասել է Պանկինը: