ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 21:15
10.10.2020 - 21:15 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նախ և առաջ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այն մանդատը, որը կա»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ն համարում է հակաարդյունավետ:

«Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է Ստանիսլավ Զասը:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ