Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է․ ՆԳՆ

Աննա Կոստանյան 12.02.2024 - 17:06
12.02.2024 - 17:06 դիտում

Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է, այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը:

Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։

Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ