«Հանրապետություն» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել հին ու նոր պատերազմների նահատակներին

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 19:02
20.12.2020 - 19:02 դիտում

«Այս 44 օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ»,- գրված է «Հանրապետություն» կուսակցության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
«Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ