Հանրապետությունում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

22.02.2025 - 14:45 դիտում

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։

Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ