Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում կրկին աշխուժություն է, ինչպես տեղացիներին, այնպես էլ շատ հյուրերի տարածաշրջանի բարձունք է կանչել Ս. Աստվածածին մատուռը, որը Ասատուր Ղուկասյանի ջանքերով վերանորոգվեց բոլորովին վերջերս: Այն արդեն իսկ գրավել է զբոսաշրջիկներին իր բարձրադիր չքնաղությամբ ու զորությամբ: