Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը

2.01.2025 - 21:23 դիտում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

ՖԻԴԵ-ի տղամարդկանց ցանկում կա Հայաստանի երկու ներկայացուցիչ․ Շանթ Սարգսյանը`66-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 85-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, ում հաջորդում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 11-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 38-րդը։ Աշխահի նոր չեմպիոն Դոմարաջու Գուկեշը 5-րդն է վարկանիշում։

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդը, իսկ Աննա Սարգսյանը`80-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ